Մանկական հիվանդություններ
Պարոքսիզմալ տախիկարդիա
Պարոքսիզմալ տախիկարդիային բնորոշ է կծկումների հաճախացման hանկարծակի առաջացումը։ Պարոքսիզմալ հաճախասրտությունն ինչպես hանկարծակի ծագում, այնպես էլ hանկարծակի վերանում է։ Նոպայի տևողությունը տարբեր է՝ մի քանի ոոպեից մինչև մի քանի ժամ և, երբեմն, օր։
Էլեկտրասրտագրի պատկերը կախված է ախտաբանական օջախի տեղակայումից, որը մեծ հաճախականության գրգիռներ է առաջացնում։
Նոպայական հաճախասրտությունը կարող է լինել նախասրտային, նախասիրտ-փորոքային և փորոքային։ Նախասրտերից առաջացած պարոքսիզմալ հաճախասրտության դեպքում P ատամիկը որոշ չափով տձևացած է, տեղակայված նորմալ QRS կոմպլեքսից առաջ։ Հաճախ P-ն ձուլվում է T ատամիկի hետ՝ T—P տարածության կարճացման հետևանքով, PQ տևողությունը լինում է նորմալ, իսկ երբեմն՝ կարճացած։
Նախասիրտ-փորոքային պարոքսիզմալ հաճախասրտության դեպքում P ատամիկը ենթարկվում է նույն փոփոխություններին, ինչ որ նախասիրտ-փորոքային էքստրասիստոլայի ժամանակ (նկ. 57)։
Նկ. 57. Էլեկտրասրտագիր՝նախասիրտ-փորոքային փորոքային ձևի պարոքսիզմալ տախիկարդիայի նոպայի ժամանակ (հանգույցի վերին մասից): Փորոքների ռիթմը մեկ րոպեում 240 է: P ատամիկը բացասական է, PQ տարածությունը` 0,07 վայրկյան:
Պարոքսիզմալ հաճախասրտության փորոքային ձևին բնորոշ է փորոքային կոմպլեքսի փոփոխությունը, որը կարող է արտահայտվել աջ կամ ձախ փորոքային պարոքսիզմալ հաճախասրտության ձևով։ Սրանք տարբերակվում են այնպես, ինչպես աջ կամ ձախ փորոքային էքստրասիստոլաները։
Պարոքսիզմալ հաճախասրտությունը հանդիպում է բոլոր տարիքի երեխաների մոտ, այն նկարագրված է նույնիսկ ներարգանդային և նորածնային շրջանների երեխաների մոտ։
Պարոքսիզմալ հաճախասրտությունը երեխաների մոտ մեծ մասամբ առաջանում է սրտի օրգանական հիվանդությունների հետևանքով (ռևմատիզմ, դիֆթերիա, սրտի բնածին արատներ, իդիոպաթիկ միոկարղիտ), կարող է լինել նաև մի շարք այլ հիվանդությունների ժամանակ (գրիպ, թոքաբորբ, քութեշ և այլն)։ Պարոքսիզմալ հաճախասրտության առաջացման գործում մեծ դեր ունի նյարդային համակարգի վիճակը, հատկապես սիմպաթիկ նյարդային համակարգի գրգռվածությունը։
Պարոքսիզմալ հաճախասրտության նոպան հաճախ վրա է հասնում հանկարծակի և ընթանում է կրծքավանդակում անախորժ զգացումով։ Երեխաները գանգատվում են սրտի խփոցից, նկատվում է գունատություն, երբեմն՝ կապտուկ, պարանոցային անոթների արտափքվածություն և պուլսացիա։ Պուլսը լինում է հաճախացած և փոքր։ Նոպայի ընթացքում փոքրանում է սրտի հարվածային և րոպեական ծավալը, որը բոլոր օրգաններում ու հյուսվածքներում վատացնում է արյան շրջանառությունը։ Նախասրտերը չեն հասցնում լրիվ դատարկվել, այնտեղ առաջանում է արյան կանգ, որից և նրանք լայնանում են։ Արյան փոքր շրջանառության մեջ ճնշումը բարձրանում է, խանգարվում է թոքային գազափոխանակությունը և զարգանում է հիպոքսեմիա։
Արյան շրջանառության խանգարման արտահայտվածությունը կախված է նոպայի հաճախականությունից, տևողությունից և մինչ նոպան՝ սիրտ-անոթային համակարգի վիճակից։
Բուժումը։ Նշանակում են անկողնային ռեժիմ և հաճախասրտության նոպան դադարեցնող միջոցներ։ Գործնականում, որպես շտապ միջոց, խորհուրդ է տրվում ճնշել աջակողմյան կարոտիսյան զարկերակի ծոցը (կարոտիսյան սինուս) կամ ակնագնդերը, որոնք բարձրացնում են թափառող նյարդի տոնուսը և դանդաղեցնում գրգռի տարածումը։
Այդ միջամտություններն առանձնապես արդյունավետ են նախասրտային հաճախասրտության ժամանակ, թեև մանկաբուժական պրակտիկայում այնքան էլ արդյունավետ չեն։
Կյանքին սպառնացող առիթմիան վերացնելու նպատակով կիրառում են նաև էլեկտրաիմպուլսային բուժում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն